ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
21.01.2020 | 00:30
...թե իշ­խա­նու­թ­յուն­ներն ա­մենևին չեն ու­զում, որ մար­տի 1-ի գոր­ծը բա­ցա­հայտ­վի։ Չեն ու­զում, ո­րով­հետև հի­շ­յալ «գործ»-ում բա­վա­կա­նին «մութ է­ջեր կան» նաև ի­րենց վե­րա­բե­րող։ Եվ բա­ցա­ռա­պես դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված, որ նախ­կին գլ­խա­վոր դա­տա­խազ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում «գորշ կար­դի­նա­լի» հա­մա­րում ու­նե­ցող Աղ­վան Հով­սե­փ­յա­նին իշ­խա­նու­թ­յուն­նե­րը մա­տով ան­գամ չեն կպ­չում։
Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը, ո­րը բո­լո­րին «պառ­կըց­նում» է աս­ֆալ­տին, երբևէ որևէ բառ չի ար­տա­բե­րել Աղ­վան Գառ­նի­կի­չի մա­սին։ Այն Գառ­նի­կի­չի, ո­րը սո­վե­տի ժա­մա­նակ ե­ղել է «Ղա­րա­բաղ կո­մի­տեին» դա­տող դա­տա­խա­զը, ա­պա ԼՂ ԳԽ ա­ռա­ջին նա­խա­գահ Ար­թուր Մկրտ­չ­յա­նի գոր­ծը վա­րող քն­նի­չը, 27-ը նրա «ան­հուն» սի­լուե­տի ներ­քո է ան­ցել, ու ա­սում են, ոչ միայն «ար­ժե­քա­վոր» ին­ֆոր­մա­ցիոն փո­խա­նա­կում­ներ է ա­նում իշ­խա­նու­թ­յուն­նե­րի հետ, այլև նույն­քան «ար­ժե­քա­վոր» նյու­թեր ու­նի այն ժա­մա­նակ­վա ընդ­դի­մու­թ­յան մա­սով` մար­տի 1-ին ի­րա­դար­ձու­թ­յուն­նե­րի հետ կապ­ված: Ի դեպ, շա­տերն են նկա­տել, որ վեր­ջերս ՀՀԿ-ա­կան Վահ­րամ Բաղ­դա­սա­ր­յա­նի հա­րա­զատ­նե­րից մե­կի հո­գե­հանգս­տին մաս­նակ­ցող Սերժ Սարգ­ս­յանն ու Աղ­վան Հով­սե­փ­յա­նը մի­մ­յանց չեն բարևել:
Դիտվել է՝ 21403

Մեկնաբանություններ